Modern Website Header
Website Header with Working Banner

Ռուբէն Վարդանեան. «Նիկոլ Փաշինեանը Արցախի ժողովրդի համար որոշում ընդունելու իրաւունք չունի»

Արցախի նախկին Պետական նախարար Ռուբէն Վարդանեանի արձագանգը վարչապետ Փաշինեանի յայտարարութիւններուն.

«Հայաստանի վարչապետի յայտարարութիւնները  չեն նշանակում, որ նման որոշում կայ, առաւել ևս որ այն իրականացուելու է, քանի որ Փաշինեանը Արցախի ժողովրդի համար նման որոշում կայացնելու իրաւունք չունի։

Հայկական օրէնսդրութեան մէջ առկայ են մեծ թիւով սահմանափակումներ, որոնք թոյլ չեն տալիս մէկ անձի նման որոշումներ կայացնել։ Այդ պատճառով ես չէի ողբերգականացնի իրավիճակը։ Կարծում եմ, որ կատարուած յայտարարութիւնները նրա անձնկան տեսակէտն են, որոնք նա փորձում է պարտադրել Հայաստանում ու Արցախում ապրողներին։  Բայց դրանք չեն ընդունուի, վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը կը համխմբուի ու հանրաքուէ կը պահանջի, որպէսզի նա մէկ անգամ ընդմիշտ համոզուի, որ Արցախում և Հայաստանում ապրող ժողովուրդը միասնական է այՍ հարցում։ Եւս մէկ անգամ կրկնեմ, ժողովրդի կամքն ամէն ինչից վեր է։ Կարծում եմ, որ պէտք է լինի հանրաքուէ,  համախմբում։ Արցախում ապրող 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ, իրաւունք ունեն ինքնորոշուելու և ոևէ մէկը դրսից լուծում պարտադրել չի կարող։

Տարբեր տեսակէտներ չկան՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, ղեկավարութիւնը, ողջ ժողովուրդը համերաշխ են այն հարցում, որ նման որոշում կարող է կայացնել մի՛այն Արցախի ժողովուրդը կամ էլ լօրինական ընտրուած իշխանութիւնը, ժողովրդի հետ միասին»։