Modern Website Header
Website Header with Working Banner

Շրջափակման հետեւանքով անասնաբուծութեան բնագաւառին մէջ խնդիրներ յառաջացած են

«Արցախփրէս»-ի թղթակցին հետ զրոյցին, Արցախի Հանրապետութեան  Գիւղատնտեսութեան նախարար Գէորգի Հայրիեան յայտնած է, թէ շրջափակման հետեւանքով անասնաբուծութեան բնագաւառին մէջ յառաջացած ամէնէն լուրջ խնդիրը՝ խոզերու եւ թռչուններու համար անհրաժեշտ հատիկեղէնի եւ լրացուցիչ կերի ներածման դժուարութիւնն է:

“Չոր ձմռան պատճառով խնդիր է առաջացել մանր եղջերաւոր կենդանիների համար բնական կերի հայթայթման հարցում, որ յանգեցրել է դրանց գլխաքանակի կորստին: Քանի որ 44-օրեայ պատերազմի հետեւանքով կորցրել ենք անասունների  50 տոկոսից աւելին, իսկ ներկայի մեր ունեցածը չի կարող բաւարարել բնակչութեան միսի պահանջը: Այդ բացը պատերազմից յետոյ լրացւում էր ներմուծումով, ինչը շրջափակման ընթացքում բարդացել է”,– նշած  է նախարարը։