Modern Website Header
Website Header with Working Banner

Արցախցիները կրախիճէ պատնէշներով փակած են Ասկերան-Ակնայ ճամբան

Յուլիս 18-ին, Արցախցիները իբրեւ բողոքի գործողութիւն կրախիճէ պատնէշներով փակած են Ասկերան-Ակնայ (ազերպայճանական անունը՝ Աղդամ) ճանապարհը։ Լուրը կը հաղորդէ «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կեդրոնի հիմնադիր Արշակ Աբրահամեան։

«Մենք կտրականապէս դէմ ենք այդ ճանապարհով ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա “մարդասիրական օգնութիւն” թէ շատ էժան գիներով առեւտուր։ Մենք յստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ եւ Արցախը ընկերային եւ տնտեսական իր կապը պէտք է պահի մի՛այն Մայր Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մէջ առաջնահերթը՝ Հակարիի կամրջի վրայ ապօրինի տեղադրուած ադրբեջանական անցակէտի կազմաքանդումն է, իսկ ստեղծուած մարդասիրական աղէտի պայմաններում որպէս հրատապ լուծում պահանջում ենք օդային միջանցքի հաստատումը»,– Դիմագիրքի իր էջին գրած է Աբրահամեան։