Search
Close this search box.

Ռուբէն Վարդանեան` Արայիկ Յարութիւնեանին. «Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ գլխաւոր հրամանատար» (տեսանիւթ)

Արցախի Հանրապետութեան նախկին Պետական նախարար Ռուբէն Վարդանեան՝ Յակոբավանքէն տեսաուղերձով դիմելով Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին յայտարարած է.

«Արայիկ Յարութիւնեանը, ով այսօր կրում է ամենամեծ պատասխանատւութիւնը ստեղծուած իրավիճակի համար, վաղ, թէ ուշ  ստիպուած է լինելու պատասխանել  իրեն ուղղուած բոլոր հարցումերին։

Վեց ամիս առաջ, երբ լքեցի իմ պաշտօնը, ասացի՝ եթէ իսկապէս նախագահը պատրաստ է պայքարել, պատրաստ է դառնալ առաջնորդ եւ գլխաւոր հրամանատար, մենք բոլորս պէտք է կանգնենք նրա կողքին։ Ցաւօք սրտի, դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ո՛չ հրամանատար։

Խօսքը ձեր համար արժէք չունի։ Դուք կարծում էք, որ փողով ու պաշտօնով կարող էք ամէն ինչի վրայ իշխել, բայց դուք սխալւում էք։

Իրար նկատմամբ սուտ խօսքերը, ատելութիւնը տարածուել է ձեր բերանից։

Դուք քանդում էք պետական հաստատութիւնները, կոտրում էք յոյսն ու հաւատքը, հաւատքը իրար նկատմամբ, հաւատքը դէպի ազգային արժէքներ»։

Տեսանիւթին կապը՝

https://www.facebook.com/rubenvardanyanofficial/videos/1330791684458095