Վարդենիսի քաղաքապետարանի «Միասնական Վարդենիս» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Շահնազարեանի կոչը.
«Յարգելի՛ հայրենակիցներ, Արցախը ընկա՞ւ, ո՛չ, Արցախը յանձնեցի՛ն։ Այսօր Արցախում օրհասական վիճակ է, մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանուելու վտանգի առջեւ։ Արցախի մի շարք գիւղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին եւ մանուկներին, տղամարդկանց ու կանանց։ Այսօր Արցախի հայ մայրերը հացի գերխնդրից առաւել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար․․․
Արցախի մեր հայրենակիցների օգնութիւն աղերսող հայեացքները ուղղուած են դէպի Մայր Հայաստան։ Իսկ Հայաստանի կառավարութիւնը Արցախը համարում է Ադրբեջան եւ Հային պաշտպանելու պարտականութիւնից հրաժարւում է։ Բոլոր նրանց, ովքեր համարում են, որ յանձնելով Արցախը կը փրկեն Հայաստանը, ասեմ, որ յաջորդը լինելու է Վարդենիսը, Սիւնիքը, յետոյ Երեւանը։ Այն կառավարութիւնը, որ պարտաւորութիւն չունի Արցախցու հանդէպ, երբեք պարտաւորութիւն չի ունենայ վարդենիսցու, սիւնեցու, երեւանցու նկատմամբ։
Յարգելի՛ հայրենակիցներ, աւելի քան տասը միլիոն Հայի պատիւն ու արժանապատւութիւնը պահողը 120 հազար Արցախցիներն են։ Միշտ ո՛չ եմ ասել այս ապազգային կառավարութեան: Մէկ անգամ եւս կրկնում եմ այդ ո՛չը եւ պահանջում կառավարութեան հրաժարականը»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։