Search
Close this search box.

Ոստիկանները եւ սեւբերետաւորները փորձած են արգիլել Գարեգին Բ. կաթողիկոսի Սարդարապատի յուշահամալիր մուտքը

Մայր Աթոռի հաղորդագրութիւնը

«Մայիս 28-ին, Հանրապետութեան տօնին առիթով, Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի յուշահամալիր այցի ընթացքին ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահուածքը և յուշահամալիրի տարածք մուտք գործելու յարուցուած արգելքներն ու բռնի գործողութիւնները հերթական դրուագն են իշխանութիւնների ամօթալի ու ապազգային գործունէութեան։

Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից կատարուող բռնութիւնների ու յարուցուած արգելքների Վեհափառ Հայրապետը յուշակոթողի առջեւ աղօթք բարձրացուցած է առ Աստուած մայիսեան հերոսամարտերում նահատակուած քաջարի հայորդիների հոգիների հանգստութեան համար:

Թող Երկնաւոր Տէրը անսասան պահի հայոց անկախ պետականութիւնը եւ հանապազ օրհնի ու ապահով եւ անվտանգ կեանք շնորհի համայն մեր ժողովրդին»,– նշուած է Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տարածած հաղորդագրութեան մէջ։