Modern Website Header
Website Header with Working Banner

Ազէրպայճանցիները հայ զինուորներէն պահանջած են կրօնափոխ ըլլալ

ՀՀ Մարդկային իրաւանց պաշտպան Արման Թաթոյեան, Յունուար 9-ին Դիմագիրքի իր էջին գրած է, թէ պատերազմէն ետք Ազէրպայճան «զարգացուցած է» իր թշնամանքի քաղաքականութիւնը, դրսեւորելով խոշտանգման նոր ձեւեր՝ հայ գերիներու նկատմամբ։

Ան մասնաւորապէս արձանագրած է.-

«Օրինակ` մի դէպքում ադրբեջանական ծառայողները հայ զինուորից պահանջել են հրաժարուել քրիստոնէութիւնից ու ընդունել մահմեդականութիւն, այսինքն` կրօնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարուել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել:

Մէկ այլ դէպքում Ազէրիները նկատել են խաչի դաջուածք և մարմնի այդ մասը այրել են կրակայրիչով, ենթակային նաեւ դաժան ծեծի են ենթարկել:

Ում մօտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկուել: Ծաղրել են կրօնը:

Այս դէպքերն ադրբեջանական իշխանութիւնների հայատեացութեան հովանաւորութեան ու թշնամանքի քաղաքականութեան հետևանքն են:

Ապացոյց են առ այն, որ պատերազմից յետոյ այս քաղաքականութիւնը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:

Աւելի՛ն, նոյնիսկ փոխուել են շեշտադրումները. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրօնական պատկանելիութիւնը»: