Modern Website Header
Website Header with Working Banner

Նորա Մարտիրոսեանի «Երբ որ քամին հանդարտի» ժապաւէնը Հնդկաստանի մէջ մրցանակի արժանացած է

Բեմադիր Նորա Մարտիրոսեանի «Երբ որ քամին հանդարտի» ժապաւէնը Հնդկաստանի Մահարաշթրա նահանգի 19-րդ միջազգային փառատօնին (PIFF) շահած է Մահարաշթրայի կառավարութեան «Պրապհատ» մրցանակը, լաւագոյն միջազգային ֆիլմին համար:

Յիշեցնենք, որ այս ժապաւէնը Ֆրանսայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Պելճիքայի (Kwassa Films) համատեղ արտադրութիւնն է: