Modern Website Header
Website Header with Working Banner

Լեւոն Տէր-Պետրոսեան. «Փաշինեանը պարտութեան մարմնաւորում է, հաստատաբար պարտուելու է նաեւ Հայոց եկեղեցուն յայտարարած պատերազմում»

Յունիս 25-ին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեան իր առանձնատան մէջ հիւրընկալած է Ամենայն հայոց կաթողիկոսը: Լուրը կը հաղորդէ Տէր-Պետրոսեանի բանբեր Արման Մուսինեան։

«Շուրջ մէկ ժամ տեւած զրոյցի ընթացքում, Հայաստանի ներկայի իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարուել նաեւ Սամուէլ Կարապետեանի նկատմամբ Փաշինեանի կողմից սանձազերծուած հաշուեյարդարին, որի առիթը Եկեղեցու դէմ իշխանութիւնների յայտարարած պատերազմի համածիրում վերջինիս արած հետեւեալ յայտարարութիւնն է. 

“Եթէ չյաջողուի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամէն ինչին”: Խօսք, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ սովորական քաղաքական յայտարարութիւն, ինչի իրաւունքը, որպէս Հայաստանի քաղաքացի, նա ունի:

Նախագահի գնահատմամբ՝ Փաշինեանը պարտութեան մարմնաւորում է։ Նա խայտառակ կերպով պարտուեց արցախեան պատերազմում, հաստատաբար պարտուելու է նաեւ Հայոց եկեղեցուն յայտարարած պատերազմում»,– կը նշէ ան։