ԵՐԵՒԱՆ – ՀՅԴ երիտասարդներու բողոքի ցոյցը ընդդէմ Քըլըչի այցին

ՀՅԴ երիտասարդները բողոքի ցոյց մը կատարած են ՀՀ կառավարութեան շէնքին դիմաց, ընդդէմ Քըլըչի այցի։

Նախքան երկու երկիրներու բանագնացներու ունեցած հանդիպումը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան հրապարակած յայտարարութեան մէջ ըսուած է. «Հայաստան է ժամանել Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանութիւնների կողմից գաղտնի է պահւում:  Այցի նպատակը, ըստ յայտարարուածի, Հայաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների կարգաւորումն է:  Սակայն ակնյայտ է, որ ի սկզբանէ այս գործընթացն իրականացւում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բաւարարման համատեքստում՝ չյանգեցնելով իրական կարգաւորման:

Ուստի, ժամը 15-ին հաւաքւում ենք ՀՀ կառավարութեան շէնքի դիմաց՝ հայկական եւ թուրքական կողմից բանակցողներին յայտնելու մեր անհամաձայնութիւնը թուրքական նախապայմանների բաւարարմանը»։