Գեղարքունիքի մարզի Նորաբակ գիւղը ամբողջովին զրկուած է ջուրէ

Նորաբակ

“Մենք մինչեւ պատերազմը ջրատար էինք կառուցել, որի երկու կիլոմետր հատուածը մնացել է Ադրբեջանցիների հսկողութեան տակ եւ չենք կարողանում այդտեղից օգտուել: Մէկ այլ ջրատարի մօտ էլ կանգնած են Ադրբեջանցիները: Այդ ջրատարը լաւ էր, ամբողջ գիւղին բաւարարում էր թէ՛ ոռոգման թէ՛ խմելու ջուրի համար: Հիմա մենք օգտւում ենք այն ջրատարից, որն իրենց մօտ գտնուող սարից է իջնում եւ գիւղացիները դոյլերով ջուրը բերում են: Մտավախութիւն, ի հարկէ, ունենք, որ կարող ենք իրենց հատուածից թունաւորուել, բայց, ինչ արած, այլ տարբերակ չունենք: Գիւղացիներն այդքան գումար չունեն, որ ամէն անգամ խանութից ջուր գնեն”,– «News.am»-ի հետ զրոյցին յայտնած է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գիւղի պետ Վազգէն Ասատրեան:

Վերջինս նաեւ հաղորդած է, որ Մայիս 12-էն ի վեր հազար հեկտարէն աւելի արօտավայր անցած է Ազերպայճանի տիրապետութեան տակ:

“Սա նոյնպէս լուրջ կորուստ է մեզ համար: Այդ արօտավայրերում հարիւրաւոր եղջերաւորներ կարողանում էին արածել, գիւղացիները խոտ էին քաղում: Հիմա էլ մենք արօտավայրեր ունենք, որոնք մօտ են իրենց (Ազերիներուն – «ՆՅ») ու ամէն անգամ չէ, որ գիւղացիները կարողանում են խոտ քաղել: Գիւղացիները դժուարութեամբ են համակերպւում այս վիճակին, յոյս ունենք, որ գոնէ աշնանացանը լաւ արդիւնքներ կը տայ”,– նշած է գիւղապետը:

© 2022 Բոլոր իրաւունքները վերապահուած են