Search
Close this search box.

2023-ին Հայաստան այցելած է 2 միլիոն 300 հազար զբօսաշրջիկ

Տնտեսութեան նախարարութեան  Զբօսաշրջութեան յանձնախումբի նախագահ Սիսիան Պօղոսեանի հաղորդած տեղեկութիւններուն համաձայն՝ 2023 թուականին Հայաստան այցելած է 2 միլիոն 300 հազար զբօսաշրջիկ. ամէնէն շատ եկած են Ռուսաստանէն:

“2023 թուականին ունեցել ենք 2 միլիոն 300 հազար զբօսաշրջիկ, մօտ 20 տոկոսով աճել է 2019 թուականի համեմատ եւ մօտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ”,– ըսած է Պօղոսեան:

Զբօսաշրջիկներու 50 տոկոսը եկած է Ռուսաստանէն, երկրորդ եւ երրորդ դիրքերու վրայ կը հասնին Վրաստանն ու Իրանը: Այնուհետեւ մեծ թիւ կը կազմեն նաեւ ԱՄՆ-էն եկած Սփիւռքահայերը: Յանձնախումբի նախագահը նշած է նաեւ. “Հնդկաստանից բաւականին զբօսաշրջիկ ունենք այս պահին, որ գալիս են Դուբայից: Գերմանիան, Ֆրանսիան եւս շարունակում են լինել կարեւոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մէջ է”: