Search
Close this search box.

Տաւուշ-Ղազախ հատուածին մէջ տեղադրուած է առաջին սահմանային սիւնը

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Դիմագիրքի իր էջին հրապարակած է Տաւուշ-Ղազախ հատուածին մէջ տեղադրուած առաջին սահմանային սիւնին լուսանկարը:

Այս մասին Հայաստանի կառավարութիւնը յայտնած է.

«2024 թուականի Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանին երկրաչափական արդիւնքների հիման վրայ, աշխարհագրական տուեալների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրուել է առաջին սահմանային սիւնը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակւում են։

Ինչպէս աւելի վաղ հաղորդուել էր,  Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութիւնների միջեւ պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգութեան հարցերով երկու երկրների պետական յանձնաժողովների 8-րդ հանդիպման արդիւնքներով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների համաձայն՝  Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են աշխարհագրական տուեալների ճշգրտման գործընթացը՝ հիմնուելով տեղանքում երկրաչափական արդիւնքների վրայ»։