«Իրավիճակը օրհասական է, Կարմիր Խաչից պահանջում եմ սեղմել ահազանգի կարմիր կոճակը, մարդիկ ցեղասպանուելու վտանգի առջեւ են»

Արցախի Մարդկային իրաւանց պաշտպան Գեղամ Ստեփանեանի կոչը

Յուլիս 12-ին, Արցախի Մարդկային իրաւանց պաշտպան Գեղամ Ստեփանեան հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.

«Արցախում իրավիճակն օրհասական է։ Մէկ ամիս շարունակ Արցախը ամբողջութեամբ, բառի բուն իմաստով, պաշարուած է Ադրբեջանի կողմից։ Յունիսի 15-ից սնունդի, կենսական նշանակութեան ապրանքների ներածման դիտաւորեալ արգելքը սպառնում է 120.000 մարդու կեանքին։ Ադրբեջանը երէկուանից (Յուլիս 11-էն) փակել է նաեւ Կարմիր Խաչ միջազգային կոմիտէի կողմից դէպի Արցախ դեղորայքի հոսքը եւ բուժառուների փոխադրումները։

Խաղաղապահները իրենց համար ուղղաթիռներով ներկրումներ են անում, մինչդեռ Արցախի ամբողջ բնակչութիւնը մատնուել է սովի, իսկ միջազգային դերակատարները յայտարարութիններից բացի այլ քայլերի չեն ձեռնարկում։ Միջազգային հանրութիւնը սպասում է որ հազարներով մարդիկ մեռնեն, որպէսզի յետոյ երկերեսանիօրէն ափսոսանքներ արտայայտի:

Կարմիր Խաչից պահանջում եմ սեղմել ահազանգի կարմիր կոճակը, մարդիկ ցեղասպանուելու վտանգի առջեւ են։

Իմ ժողովուրդը մատնուած է յանցաւոր անտարբերութեան՝ բոլորի կողմից:

Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակը օրհասական է»:

Խմբագրական