Modern Website Header
Website Header with Working Banner

Արտակ Բեգլարեան.– «Վերահաստատում եմ՝ Մոնթէն հերոս է»

Արցախի Հանրապետութեան Պետական նախարար Արտակ Բեգլարեան ահազանգած է Դիմագիրքի իր էջին նկատմամբ Ազէրպայճանցիներու յարձակումներու մասին։ Այսպէս.-

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում կրկին աշխուժացել են ադրբեջանական տարաբնոյթ յարձակումները իմ դիմագիրքեան օգտահաշուի ու էջի դէմ, ինչի հետևանքով արդէն զգալի սահմանափակումներ են դրուել դրանց նկատմամբ: Եւ այդ սահմանափակումները Դիմագիրքը հիմնաւորում է Մոնթէի վերաբերեալ իմ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննութիւն: Վերահաստատում եմ՝ Մոնթէն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու դիմագիրքեան գրաքննութիւն կարծիքս չի փոխելու:

Ադրբեջանական յարձակումներն ու դիմագիրքեան սահմանափակումները չէզոքացնելու նպատակով՝ կը խնդրէի աջակցել Դիմագիրքի էջիս տարածման հարցում՝ հետևելով ու հրաւիրելով ձեր ընկերներին հետևելու այն:

Ահա յղումը՝

Բացի դրանից, կարող էք հետևել նաև իմ թելեկրամեան ալիքին և թուիթըրեան էջին, որոնք աստիճանաբար օգտագործելու եմ որպէս Դիմագիրքի այլընտրանք:

Թելեկրամը՝ https://t.me/ArtakBeglaryan

Թուիթըրը՝ https://twitter.com/Artak_Beglaryan»։