Modern Website Header
Website Header with Working Banner

ԳԵՐՄԱՆԻԱ. Լիպարիտ Աւետիսեանի և Յասմիկ Գրիգորեանի փայլուն կատարումները՝ Պերլինի Ֆիլհարմոնիք նուագախումբին հետ

Յունուար 12-ին, Պերլինի օփերայի համերգասրահին մէջ, ֆիլհարմոնիք նուագախումբին հետ ելոյթ ունեցած են «Ա. Սպենդիարեան» օփերայի եւ պալէի թատրոնի մեներգիչ Լիպարիտ Աւետիսեան եւ օփերայի համբաւաւոր երգչուհի, սոփրանօ Յասմիկ Գրիգորեան։

Հայազգի արուեստագէտները Չայքովսկիի «Իոլանթա» օփերայի համերգային սքանչելի կատարումներով հիացուցած են ունկնդիրները։ Քիրիլ Փեթրենքոյի խմբավարութեամբ, Վոտեմոնի  դերերգով հանդէս եկած է Լիպարիտ Աւետիսեան, իսկ Յասմիկ Գրիգորեան մեծ յուզումով ու ապրումներով ներկայացուցած է Իոլանթան։