Modern Website Header
Website Header with Working Banner

Դաշնակահար Արթուր Գրիգորեան Լեհաստանի միջազգային մրցոյթին շահած է առաջին մրցանակը

Սեպտեմբեր 20-էն 30 Լեհաստանի մէջ տեղի ունեցած է դաշնակահարներու 6-րդ միջազգային մրցոյթը, ուր Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորեան փայլուն ելոյթ ունենալով՝ արժանացած է առաջին մրցանակին։ Մրցոյթին մասնակցած են 260 պատանի և երիտասարդ դաշնակահարներ՝ 33 երկիրներէ։

Արթուր Գրիգորեան (ուսուցիչ՝ Արմէն Բաբախանեան) Երևանի պետական երաժշտանոցի ուսանող է, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։ Արթուրին շնորհուած է նաև յատուկ մրցանակ, որ կը ներառէ չորս տարուան կրթաթոշակ՝ (տարեկան 19.000 տոլար) Արևելեան Թենըսիի համալսարանին մէջ ուսանելու նպատակով։

Նշենք, թէ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը ուղղուած է 11-20 տարեկան պատանի տաղանդաւոր երաժիշտ-կատարողներու (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնակ, ջութակ, թաւջութակ) զարգացման, կատարելագործման ու խրախուսման` հետագային միջազգային ասպարէզի մէջ հայկական կատարողական արուեստը ներկայացնելու նպատակով: