Modern Website Header
Website Header with Working Banner

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրութիւնը

«Յունիսի 27-ի առաւօտեան ՀՀ իրաւապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև ժողովի համակարգող։ 

«Չնայած այն հանգամանքին, որ Միքայէլ Սրբազանը պատրաստակամութիւն էր յայտնել մեկնել Քննչական կոմիտէ եւ փորձում էր իրաւապահ մարմինի ներկայացուցիչների հետ նստել մեքենայ, քաղաքացիները եւ ներկայ հոգեւորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակաւորուած ԱԱԾ-ի եւ ոստիկանութեան ծառայողների մեծ հոսքը:

Համայն հայութեան հոգեւոր կենտրոնում իրաւապահների կողմից դրսեւորուած կեցուածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդէպ դատապարտելի է եւ անընդունելի։

Միքայէլ Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցուել, կայացրել է որոշում եւ չխուսափելով ներկայացուած պահանջից կը մեկնի Երեւան` ներկայանալու քննչական կոմիտէ։

Մայր Աթոռը յորդորում է ժողովրդին չտրուել սադրանքների, պահպանել զգօնութիւնը եւ շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով»։