Modern Website Header
Website Header with Working Banner

Մետաքսէ Յակոբեան. «Հացից բացի ոչինչ չկայ խանութներում, սարսափելի խայտառակ վիճակ է»

Արցախի խորհրդարանի երեսփոխան, «Արդարութիւն» խմբակցութեան անդամ Մետաքսէ Յակոբեան, Յուլիս 5-ին Ստեփանակերտէն կը հաղորդէր.

«Հացից բացի ոչինչ չկայ խանութներում, սարսափելի խայտառակ վիճակ է։ Այսօր  առաւօտեան ժամը 9-ից մինչեւ հիմա ոտքով Ստեփանակերտում շրջում եմ: Խանութներում հացից բացի ուրիշ ո՛չ մի բան չկայ: Մի ամբողջ քաղաք եմ անցել հետիոտն, ո՛չ մի տեսակ սննդամթերք չկայ: Թող չփորձեն իմ խօսքը երբեւէ թիրախաւորել, ես իմ աչքով տեսածն եմ ասում։ Նոյնիսկ մարդասիրական բեռներ չեն հասնում Արցախ…»։