«Սա քաղաքացիական բնակչութեանը ահաբեկելու բացայայտ քայլ է»
Վարչապետ Փաշինեան Ազերպայճանի նախագահ Ալիեւի Նոյեմբեր 8-ի ելոյթը Հայաստանի քաղաքացիական բնակչութիւնը ահաբեկելու քայլ որակած է:
Ան Թուիթըրի իր հաշիւին գրած է.
«Զինուորական համազգեստով եւ զինուորականների ներկայութեամբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Նոյեմբերի 8-ին իր սպառնալից եւ յարձակողական ելոյթում յայտարարեց, թէ Սիսիանը, Գորիսը, Կապանը եւ հայկական այլ քաղաքներ իրենց տեսադաշտում են։ Հայաստանը հասկանում է` ինչ է սա նշանակում: Սա քաղաքացիական բնակչութեանը ահաբեկելու բացայայտ քայլ է»: