Modern Website Header
Website Header with Working Banner

«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»

 

Արցախի Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը

«Վերջին շրջանին կրկին աշխուժացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կարգավիճակի վերաբերեալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանութիւնները, կարծիքները, ինչը առարկայական գործընթաց է՝ հաշուի առնելով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում այս հարցի առանցքային բնոյթը։

Ստեփանակերտը ողջունում է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ եւ համապարփակ լուծմանը, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած ամէն մի քայլ։ Միեւնոյն ժամանակ, Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութիւնը լիազօրուած է յայտարարել, որ Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը, այդ թւում՝ երկու երկրների միջեւ սահմանների հարցի լուծումը, չի կարող եւ չպէտք է կապուած լինի Արցախի Հանրապետութեան կարգավիճակի հետ։

Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ո՛չ մի առնչութիւն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիան եւ նրա կարգավիճակի հետ, որը սահմանուել է մեր երկրի ժողովրդի կողմից՝ միջազգային իրաւունքի չափանիշերին, սկզբունքներին եւ այն ժամանակ գործող խորհրդային օրէնսդրութեանը ամբողջական եւ խիստ համապատասխանութեամբ»։