Modern Website Header
Website Header with Working Banner

Ռուբէն Վարդանեան. «Առաջին քայլը Արցախի անկախութեան հասնելն է, Արցախը պէտք է ինքնորոշուի» 

Փետրուար 24-ին տեղի ունեցած «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման հրամայականը» նիւթով գիտաժողովին, տեսակապով ելոյթ ունեցած է Ռուբէն Վարդանեան եւ յայտարարած, թէ առաջին քայլը Ացախի անկախութեան հասնիլն է։

“Ես վերջին վեց ամիսը գտնւում եմ Արցախում ու կարող եմ վստահեցնել, որ Արցախցիները հէնց այդպէս են մտածում, նրանք չեն տեսնում իրենց այլ կարգավիճակում, բացի անկախութիւնից։

Միեւնոյն ժամանակ մարդիկ կորցրել են իրենց հաւատքը առաջին հերթին իրենց նկատմամբ, հաւատք դէպի արդարութիւն, դէպի ղեկավարութիւն եւ դէպի ապագայ։ Երբ դու չունես այս հաւատքը, շատ դժուար է պայքարել։ Մենք կանգնած ենք շատ լուրջ իրողութիւնների առջեւ։ Այսօր մենք ունենք անկախ Հայաստան, ունենք Սփիւռք ու Արցախում ապրող 120.000 Հայ, որոնք ցանկանում են միանալ Հայաստանին, բայց այս իրավիճակում առաջին քայլը, որ մենք պէտք է անենք, Արցախի անկախութիւնն է ու Արցախի ինքնորոշումը։ Ես մի կողմից վստահ եմ, որ ունենք խորը հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, մնալու է անկախ ու չի յանձնուելու, բայց միւս կողմից մեր առաջին թշնամին մենք ինքներս ենք։

Արցախի շուրջ մենք բոլորս պէտք է միաւորուենք, որովհետեւ Արցախը մեր արմատային կէտերից մէկն է, ու մենք իրաւունք չունենք նրան կորցնելու։ 1988-ին մարդիկ թէ՛ հաւատում էին, թէ՛ պատրաստ էին օրը 24 ժամ նուիրել Արցախի անկախութեան գործին, եկէ՛ք հիմա էլ նոյնը անենք։ Վստահ եմ, որ չնայած մեզ շատ դժուարութիւններ են սպասում, բայց մենք յաջողութեան կը հասնենք”,– նշած է Վարդանեան։