Modern Website Header
Website Header with Working Banner

Միրզոյեան. «Հայաստանը չի բանակցում Բերձորի միջանցքում անցակէտ տեղադրելու հարցը» 

Մարտ 22-ին, Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան՝ Ազգային ժողովին մէջ կառավարութեան ուղղուած հարցումներուն պատասխանելով յայտնած է, թէ Հայաստան չի բանակցիր Բերձորի միջանցքին անցակէտ տեղադրելու հարցին շուրջ։

“Հայաստանը համարում է, որ Բերձորի միջանցքի շուրջ բանակցութիւնները վաղուց աւարտուել են ու կարգաւորումները տեղ են գտել 2020 Նոյեմբեր 9-ին Հայաստանի, Ադրբեջանի  ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրուած փաստաթղթում: Այնտեղ ասւում է, որ Բերձորի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողութեան տակ ու Ադրբեջանը անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթեւեկը”,– նշած է նախարարը։

“Ո՛չ, մենք  չենք բանակցում Բերձորի միջանցքում ադրբեջանական անցակէտ տեղադրելու հարցը”,– շեշտած է ան։