Modern Website Header
Website Header with Working Banner

Արամ Նիկոլեան. «Իմ ցանկութիւնը եղել է բացառապէս անել այն, որ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում չծածանուի Ադրբեջանի դրօշը»

Արամ Նիկոլեան մեկնաբանելով Ազերպայճանի դրօշը այրելու իր քայլը Դիմագիրքի իր էջին գրառումով հաղորդած է հետեւեալը.

«Իմ արարքը բացառապէս հայ տղամարդու, թասիբով Հայի արարք է, որ երբեւիցէ չի յարում որեւէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ տեսլականը այս ամէն ինչի վերաբերեալ:

Իմ ցանկութիւնը եղել է բացառապէս անել այն, որ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում չծածանուի Ադրբեջանի դրօշը եւ ամենակարեւոր բանը, որ երբեք չմտածեն, որ Հայերը սովորում են, կամ փորձում են յարմարուել ինչ-որ կացութիւնների: Ես ցաւում եմ այն կարծիքների համար, ովքեր որ մտածում են, որ կարող է  իմ արարքը վատ կերպով անդրադառնայ սահմանում կանգնած մեր տղաներին: Ես աղօթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում  են այդ սահմանը՝ լինելով Հայաստանի քաղաքացի: Ես վստահ եմ, որ եթէ կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանէի որովհետեւ…, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրօշն ու փարատուեն դրանով»։

Ան շնորհակալութիւն յայտնած է բոլոր անոնց, որոնք այս ընթացքին սատար հանդիսացած են իրեն: