Հայաստանի վարչապետի աշխատակազմէն՝ ի պատասխան «Արմէնփրէս»-ի հարցումին, յայտնած են, թէ «Հայաստանի կառավարութիւնը ԼՂ Հայութեան տեղահանութեան խնդիր չի դրել եւ կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիւ ապրելու ԼՂ Հայերի իրաւունքները պէտք է երաշխաւորուեն։ Բայց միւս կողմից ԼՂ Հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատուելու դէպքում կը կայացուեն անհրաժեշտ որոշումներ»։
«Արցախում մարդասիրական խնդիրների, այդ թւում՝ ցանկացողներին ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ ՀՀ կառավարութեան ներկայացուցիչները մշտական կապի մէջ են Արցախի գործընկերների հետ»,– նշած են աշխատակազմէն։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։