Modern Website Header
Website Header with Working Banner

Փաշինեան ոչ-աշխատանքային օրերու թիւին կրճատման մասին

Յունուար 5-ին կայացած կառավարութեան նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան, անդրադառնալով Ամանորի ոչ-աշխատանքային օրերու թիւը կրճատելու հարցին յայտարարած է.-

“Մենք շատ երկար տարիների քննարկումներից յետոյ ի վերջոյ կայացրինք այս որոշումը, որ Ամանորի ոչ-աշխատանքային օրերի թիւը կրճատենք, ինչը, կարծում եմ՝ արդարացուած որոշում է: Ըստ էութեան, մենք պէտք է արձանագրենք, որ այս որոշմամբ ընդգծում ենք, որ առաջիկայ տարիներին աւելի շատ պէտք է կենտրոնանանք աշխատանքի ու կոնկրէտ արդիւնքների վրայ: Միաժամանակ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրաւունքը որեւէ կերպ չենք նսեմացնում, որովհետեւ օրէնսդրութեամբ սահմանուած է 20 աշխատանքային օրուայ արձակուրդ՝ աշխատող քաղաքացիների համար: Սրան գումարած, մենք 12 ոչ-աշխատանքային օրեր ունենք: Այս քաղաքականութիւնը անցողիկ չէ, մենք պէտք է կեանքի այս ռեժիմին սովորենք: Մենք մտադիր չենք որեւէ փոփոխութիւն անել: Կարծիք կար, որ գուցէ յաջորդ օրերը ոչ-աշխատանքային յայտարարենք, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք եւ շարժուելու ենք առաջ”,– ըսած է ան: