Արցախի նախկին մարդկային իրաւանց պաշտպան Արտակ Բեգլարեան շնորհաւորելով Սուրբ ծնունդը Դիմագիրքի իր էջին գրած է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդէն երկրորդ Սուրբ ծնունդն է, ինչ Արցախի հայութիւնը նշում է հայրենի տներից ու եկեղեցիներից ամբողջապէս վտարուած:
Թո՛ղ Աստծոյ օրհնութեամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք, մեր պատանդները վերադառնան տուն եւ հայոց աղօթքը կրկին հնչի մեր հինաւուրց սրբատեղիներում:
Իսկ չարի վերջը գալու է, որտեղ էլ այն լինի…
Ամրութիւն, լոյս ու ջերմութիւն բոլորիդ ընտանիքներին»:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։