Modern Website Header
Website Header with Working Banner

ՊՈԼԻՍ – Փաշինեան. «Ուզում են գնան-գա՞ն, մենք էլ ենք ուզում» 

Պոլսոյ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ հանդիպումին «Ակօս»-ի խմբագիրը հետաքրքրքուած է, թէ Փաշինեան ինչպէ՞ս կը պատրաստուի սիրաշահիլ «գազանը», որուն նպատակը մեծ Թուրանի գաղափարը իրականացնելն է, եւ ատոր համար ալ պէտք է «Զանգեզուրի միջանցքը»:

Փաշինեան ի պատասխան նշած է. “Երբ ասում ենք՝ «գազան, գազան, գազան”, մենք դեռ մեզ պէտք է նայենք: Մենք նման ենք մի սուբյեկտի, որը յայտնուել է մայրուղու վրայ, ում անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի աւտոյի տակ է ընկնում, վեր է կենում, էլի աւտոյի տակ է ընկնում: Չի հասկանում՝ ինչի՞ է աւտոյի տակ անընդհատ ընկնում: Ինքը չգիտի երթեւեկութեան կանոնները, չգիտի, որ էդտեղ գտնուելը 95 ու աւել տոկոս հնարաւորութիւն է ստեղծում, որ ինքն աւոտյի տակ կ՚ընկնի: Ու դրա պատճառը ոչ թէ այն է, որ դիմացի աւտօն գազան է, այլ այն է որ եթէ  էդտեղ է կանգնել, ընկնելու է աւտոյի տակ”:

Ապա ան աւելցուցած է. “Հիմա բոլորիս գլխում մի բան է՝ վայ նրանց նպատակը Թուրանն է: Ի՞նչ են ուզում իրենք. ուզում են ՀՀ տարածքով գնան-գա՞ն, է՜ թող գնան-գան, վա՞տ է դա: Մենք ենք առաջարկում: Հիմա իրենք ուզում են գնան արեւելք արեւմուտք, հիւսիս հարաւ: Ասում ենք՝ է՜ գնացէք, ինչո՞ւմն է պրոբլեմը, իսկ ինչո՞ւ պէտք է չգնան:

Այսօր զարգացած երկիր չկայ, որի սահմանները փակ են: Ես առաջարկում եմ չմտնենք խօսակցութիւնների մէջ՝ ո՛վ փակեց, ի՛նչի փակեց, չէ՛, մենք չենք փակել, իրենք են փակել եւ այլն: Եթէ հիմա մենք գնանք պարզենք՝ ով է մեղաւոր, որ փակ է, երբեք դուրս չենք գայ էս խօսակցութիւնից: Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, ուզո՞ւմ էք գնաք, մենք էլ ենք ուզում գնանք, եկէք բացենք սահմանները:

Եկէք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարաւորութիւն տանք, իրենք էլ ապրեն։

Ես ասել եմ՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղութեան խաչմերուկ»”։