Modern Website Header
Website Header with Working Banner

Մայր Աթոռ. «Դիմում ենք պետութեան իրաւասու մարմիններին եւ պաշտօնեաներին՝ ձեռնարկել բոլոր օրինական միջոցները՝ կանխելու Փաշինեանի հակաօրինական այս միջոցառումը»

Ինչպէս հաղորդած էինք, վարչապետ Նիկոլ Փաշինեան Յուլիս 20-ին հրապարակաւ յայտարարած էր իր հետեւորդներուն հետ Վաղարշապատ քաղաքի կեդրոնական հրապարակին վրայ հաւաք կազմակերպելու մասին։ Այս կապակցութեամբ Յուլիս 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրապարակած է հետեւեալ հաղորդագրութիւնը.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է յարձակում ու բռնութիւն հրահրելու այս փորձը, որը բացայայտ միջամտութիւն է Հայոց եկեղեցու կեանքին եւ նրա ինքնակառավարմանը։ Յորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշաւը եւ լծուել երկրի առջեւ ծառացած լրջագոյն հիմնախնդիրների յաղթահարմանը։

Միաժամանակ դիմում ենք պետութեան իրաւասու մարմիններին եւ պաշտօնեաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ օրինական միջոցները՝ կանխելու հակաօրինական այս միջոցառումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրօրէն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սէրն ու հաւատարմութիւնը հանդէպ Մայր եկեղեցուն եւ նախանձախնդրութիւնը՝ պաշտպանելու համայն հայութեան հոգեւոր կենտրոնն ու մեր նուիրական սրբութիւնները։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին չտրուել իշխանութիւնների սադրանքներին, պահպանել զգօնութիւնն ու ողջախոհութիւնը եւ հաւատքով ու աղօթական ոգիով համախմբուել առկայ փորձութիւնների դիմագրաւման համար»։