Մարտ 2-ին, ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան երեսփոխան Սարգիս Խանդանեանի՝ Հայաստան–Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման գործընթացի վերաբերեալ հարցումին, յայտնած է.– “Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների եւ թէ գործընթացի վերջնարդիւնքը յարաբերութիւնների կարգաւորումն է եւ, ի հարկէ, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը”։
ԱԳ նախարարը աւելցուցած է.-
“Միևնոյն ժամանակ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ շատ շօշափելի արդիւնքներ նոյնիսկ երկրորդ հանդիպման համար ակնկալել դժուար է՝ մի գործընթացի, որը պէտք է լուծումներ տայ հարիւրամեակների և տասնամեակների խնդիրներին”։