Սերգեյ Սմբատեան նշանակուած է Պերլինի սիմֆոնիկ նուագախումբի հրաւիրեալ խմբավար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբի գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Սերգեյ Սմբատեան նշանակուած է Պերլինի սիմֆոնիկ նուագախումբի գլխաւոր հրաւիրեալ խմբավար։

 

Մաէսթրոյի ղեկավարութեամբ Պերլինի Սիմֆոնիկ նուագախումբի յառաջիկայ համերգը տեղի կ՚ունենայ 2024 Մարտ 10-ին։

Սերգեյ Սմբատեան 2019-էն ի վեր նաեւ Մալթայի Ֆիլհարմոնիք նուագախումբին խմբավարն է։