Search
Close this search box.

«Ազերպայճանական» գաթան

Ստորեւ տրուած լուրը կարդալով՝ մեր ընթերցողները վստահաբար զարմացած ու զայրացած, պիտի ըսեն՝ «այսքան ալ կ՚ըլլա՞յ»։

Կ՚ըլլա՛յ, եթէ հարցը կը վերաբերի հայկական մշակոյթին՝ ազերպայճանական մեկնաբանութեան…

Դիմագիրքի օգտատէրերէն Վահէ Բալբաբեան, իր էջին կը գրէ.

«Հարեւան քոչուորներն այնքան են լկտիացել հայկական մշակոյթն ու ամէն ինչը գողանալու հարցում ու այնպիսի արագութիւն են հաւաքել, որ արդէն զլանում են կեղծել, ինչն իրենց մօտ լաւ է ստացւում։ 

Հանրայայտ TasteAtlas-ում “ադրբեջանական խմորեղէն” բաժնի հիմնական նկարում դրել են հայկական գաթան, որտեղ հայերէն տառերով պարզ գրուած է “ԳԵՂԱՐԴ”։ 

Կարծում եմ, որ մօտ ապագայում կը սկսեն “ապացուցել”, որ ոչ միայն հայկական եկեղեցիներն են աղուանական, այլ նաեւ՝ տառերը, եւ որ իրենք աղուանցիների ժառանգներն են։ Չնայած մինչ օրս պնդում են, որ իբր մեր տառերը եթովպական են»։