Search
Close this search box.

Ակնայի անցակէտին հերթապահութիւնը կը շարունակուի … եւ հոն արդէն բաւական ցուրտ է…

Ակնայի անցակէտին հերթապահութիւնը կը շարունակուի։ Գործողութեան նախաձեռնած խումբի անդամ Վլադ Բալայեան՝ նշելով, որ Ասկերանի մէջ արդէն բաւական ցուրտ է, հաղորդած է. “Այսուհետեւ Ակնայի ճանապարհով ո՛չ մի բեռնատար, ո՛չ մի բեռ չի անցնելու, նոյնիսկ եթէ դա լինի հայկական օգնութիւն, մի՛այն ու մի՛այն Բերձորի միջանցքով պէտք է օգնութիւն մտնի Արցախ։ Սա է մեր պահանջը, այլ ճանապարհ մեզ համար ընդունելի չէ, մենք պահանջում ենք Բերձորի միջանցքի ապաշրջափակում”։ Ան ընդգծած է, որ եթէ նոյնիսկ Ազերպայճան թոյլ տայ Արցախցիներուն անցնիլ ապօրինաբար տեղակայուած Բերձորի անցակէտէն, պէտք չէ օգտուիլ անկէ, մա՛նաւանդ որ Ազերիները արտօնելու բան չունին։

“Զգուշացնում եմ բոլոր Արցախցիներին, ովքեր ուսանող լինելու անուան տակ` ընտանիքներով ճողոպրում են մայր Հայաստան, չլքեն Արցախը։ Զգուշացնում եմ բոլորին, որ վաղուանից չլքեն Արցախը, վաղուանից դա չի լինելու։ Եթէ ես իմ երեք երեխաների հետ շարունակում եմ մնալ Արցախում, թէկուզ սովամահ լինել, նրանք էլ են պարտաւոր մնալ Արցախում։ Վաղուանից արդէն ո՛չ ոք չի կարողանայ ճողոպրել Արցախից, զգուշացնում եմ բոլորին”,– ըսած է Բալայեան, աւելցնելով. “Այս իրավիճակում, երբ Արցախի ամբողջ բնակչութիւնը գիտակցաբար, իրենց կեանքը վտանգի ենթարկելով, պայքարում է հայրենիքում ապրելու իրաւունքի համար, Արցախից ճողոպրողների ելքը պէտք է փակել”։