Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամպիոնի դասախօս Արտիոմ Տօնոյեան Դիմագիրքի իր էջին կատարած գրառումով կ՚ըսէ.
«Իմաստը ո՞րն է հարցազրոյց տալ մի լրագրողի, ով քեզնից առաջ Շուշի քաղաքում հարցազրոյց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ ու նոյն քաղաքում մի խումբ լրագրողի ու փորձագէտի հետ նաեւ ներկայ է եղել ինչ-որ միջոցառման։
Հարցազրոյցը եւ ընդհանրապէս տուեալ լրագրողի ընդունելութիւնն ու Հայաստան մուտքը պէտք է արգելուէր թէկուզ այն պատճառով, որ նա գնացել է հայկական Շուշի ու մի քանի հարիւր մեթր այն կողմ մարդասիրական աղէտի մէջ տապակուող հայ ժողովրդի դահիճի տուած հացը լափել ու հիւրասիրած գինին խմել։
Թէ՞ Հայաստան մուտքի արգելքը մի՛այն Հայերին է վերաբերում»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։