Արցախի թեմի առաջնորդ.– “Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգեւորականներին փոխարինել Բաքուի ռուսական թեմի սպասաւորներով” 

NEWS.am-ի հետ հարցազրոյցին, Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկ. Աբրահամեան յայտնած է, թէ տեղեկութիւններ ունին, որ Ազերպայճան կ՚ուզէ դիմել ռուսական կողմին, որ Դադիվանքի հայ հոգեւորականները փոխարինուին Պաքուի ռուսական թեմի հոգեւորականներով։

“Այս տեղեկութիւնները կարծում եմ լիովին համահունչ են Ադրբեջանի այսօրուայ վարած քաղաքականութեան։ Իրենք անում են ամէն ինչ, որ իրենց ուզածը կեանքի կոչեն եւ մեր հոգեւորականներին հանեն Դադիվանքից։ Իրենք տեսան, որ Ուդիների այցերով ոչինչի չեն կարողանում հասնել եւ հիմա դիմում են այս տարբերակին։ Բացի այն, որ կը հեռացնեն հայ հոգեւականներին, կ՚ասեն նաեւ, որ ռուս խաղաղապահների կարիք այլեւս չկայ։ Ես վստահ եմ, որ ռուս Ուղղափառ եկեղեցին այդ քայլին տեղի չի տար”,– նշած է Արցախի թեմի առաջնորդը։

Ան տեղեկացուցած է, որ բանակցութիւններ կը տարուին հայ ուխտաւորներներու մուտքը դէպի Դադիվանք վերականգնելու համար։

Խմբագրական