Հայ առաքելական եկեղեցւոյ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանեան հաւատացեալներուն ուղղուած իր խօսքին մէջ մասնաւորաբար նշած է.-
«Քրիստոնեան ո՞նց կարող է անտարբեր լինել, ո՞նց կարող է խրախճանքի մէջ ապրել, երբ տներ, գիւղեր են դատարկւում ու վառւում։ Ո՞նց կարող է երգել, պարել, ցնծալ։ Ինչի՞ շուրջ։
Մենք շատ ենք տեսել ու շատ ենք տեսնելու։ Մեծ խաղաղութիւնը կը լինի այն ժամանակ (ինչպէս Աւետարանն է ասում), երբ մենք ՀԱՒԱՏԱՆՔ եւ ՉՎԱԽԵՆԱՆՔ, երբ մեր հաւատարմութիւնը լինի մեր Աստծուն, մեր անցեալին, մեր գալիքին, երբ յանձնառութիւն լինի այս քայքայուած ապագայի լուծումները գտնելու։
Մեզ ո՛չ ոք չի կարող ոչնչով վախեցնել, ո՛չ բռունցքով, ո՛չ աշխարհի ուժերով, ո՛չ մեծ պետութիւններով։
Մենք բարեկամ չունենք, ինչքան էլ թղթերի վրայ գրուած լինի։ Մեր ամենամեծ բարեկամը ՄԵՆՔ ենք և մեր ԱՍՏՈՒԱԾ»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։