Search
Close this search box.

ԳԵՐՄԱՆԻԱ – Սերկէյ Սմբատեան ղեկավարած է Պերլինի սիմֆոնիք նուագախումբը

Հոկտեմբեր 9-ին, Հայաստանի Պետական սիմֆոնիք նուագախումբի գեղարուեստական ղեկավար, խմբավար Սերկէյ Սմբատեան ելոյթ  ունեցած է Պերլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահին մէջ։

Մաէսթրօ Սմբատեան ղեկավարած է Պերլինի սիմֆոնիք նուագախումբը։ Իբրեւ մենակատար հանդէս եկած է աշխարհահռչակ դաշնակահար Նիկիտա Մնդոյեանց։

Համերգին յայտագիրը ներառած է Պեթհովէնի եւ եւրոպացի այլ երաժիշտներու ստեղծագործութիւնները։