Եղցահող գիւղը՝ ազերպայճանական յարձակումէն առաջ
Մեծ Շէնի գիւղապետ Դաւիթ Դաւթեան News.am-ի թղթակցին պատմած է, թէ Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շէն գիւղը շրջափակման մէջ է, կարելի չէ բնակիչները տարհանել, եւ այդ պահուն (Սեպտեմբեր 20-ին) ալ կը կրակեն։
“Հրադադար մեր հատուածում չկայ: Դեռ մեր գիւղի մէջը չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում յաջողուել է անել, բայց մեր գիւղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ… բոլորն այստեղ են: Եղցահողը արդէն չկայ, հողին են հաւասարեցրել, այնտեղ էլ մարդ չկայ: Անորոշութիւն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մէջ ենք: Գիւղից զոհեր ու վիրաւորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք”,– ըսած է գիւղապետը, աւելցնելով թէ յարակից Հին Շէնի առաւելութիւնն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:
“Բայց հասկանում էք, չէ՞, արդէն Ռուսն էլ ռիսկ չի անում թոյլ տայ դուրս գանք: Սա վերջն է: Սրանից էն կողմ էլ բան չկայ, չի էլ լինի”,– յայտնած է Դաւթեան:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։