Search
Close this search box.

Դադիվանքի նախկին վանահայր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեան նշանակուած է Եռաբլուրի եկեղեցւոյ հոգեւոր հովիւ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.՝ Դադիվանքի նախկին վանահայր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը հոգեւոր ծառայութեան կոչած է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցւոյ մէջ։

«Դեկտեմբերի 1–ից լինելու եմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիւը։ Եռաբլուրում եմ լինելու միշտ` իմ զոհուած ընկերների հարազատների ու ծնողների հետ պէտք է խօսեմ, շփուեմ… Օրերս կ՚անցկացնեմ նրանց հետ։ Եռաբլուրը սրբավայր է, բոլորը պիտի ընդունեն դա. մեր տղաների մասունքներն են այնտեղ։ Ես խոնարհաբար պիտի ծառայեմ այնտեղ»,– նշած է Յովհաննէս քահանան՝ աւելցնելով, թէ մեծ խանդավառութեամբ ընդունած է Վեհափառ Հայրապետին որոշումը։