Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան երեսփոխան Քրիստինէ Վարդանեան անդրադառնալով Հայաստանի կողմէ Պաղեստինի պետութիւնը ճանչնալու որոշումին յայտարարած է.
“Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը մերժողները իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:
Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանութեան չեն արձագանգում, բայց խօսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարուող անարդարութիւնից:
Երեսպաշտութեան աւելի ցցուն օրինակներ դժուար է գտնել:
Ինչպէս ոչ թէ հայկական, այլ՝ տարբեր ուժերի շահերի թելադրանքով Իսրայէլում դեսպանատուն բացեցին, այնպէս էլ ոչ թէ մեր օրակարգից բխած, այլ սեփական ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը թողած յաւակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրաւունքները”։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։