Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամի ուսումնասիրութենէն ի յայտ եկած է, որ` հայ գերեվարուած զինուորներու գնդակահարման տեսանիւթին մէջ յանցանքը կատարողները նորաստեղծ ազերպայճանական “Քոմանտօ” ջոկատի զինուորականներն են։
«Հայաստանի դէմ 2022 Սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ռազմական գործողութիւններին այդ ջոկատի ներգրաւումը փաստւում է նաեւ Թելեկրամեան ալիքներով հրապարակուած բազմաթիւ տեսանիւթերում նրանց կրած համազգեստի արտաքին յատկանիշերով, նմանութիւններով, համադրութեամբ: Դրանից բացի, առկայ են տեսանիւթեր՝ 2022 Սեպտեմբերի 13-15-ից յետոյ “Քոմանտօ” ջոկատի զօրացրումների վերաբերեալ, որտեղ նոյնպես նրանք նոյն համազգեստով են, ինչ որ երեւում է տեսանիւթում:
Այս ջոկատը ստեղծուել է յատուկ նպատակով՝ վայրագութիւնների ու դաժանութիւնների միջոցով ահաբեկելու հայ բնակչութիւնը։ Մենք այս պնդումն անում ենք առարկայական ապացոյցների հիման վրայ:
Ադրբեջանական պատերազմական յանցանքները հիմնաւորող ապացոյցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակւում է եւ դրանք պատշաճօրէն կ՚ամրագրուեն եւ կ՚ուղարկուեն նաեւ միջազգային գործընկերներին»,– Նշուած է Հիմնադրամի հրապարակած հաղորդագրութեան մէջ։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։