Search
Close this search box.

Հայաստանի Անվտանգութեան խորհուրդի քարտուղարին կարծիքով՝ «առանց Ռուսաստանի թոյլատրութեան 44-օրեայ պատերազմ տեղի չէր ունենար»

Արմէն Գրիգորեան Յունիս 26-ին լրագրողներու հետ զրոյցին խօսած է Հայաստանի՝ ամբողջութեամբ Ռուսաստանէն կախեալ ըլլալու հետեւանքներուն մասին։

“Երբ Հայաստանն ամբողջութեամբ կախուած էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկէք արձանագրենք, որ մինչեւ այս գոյութիւն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք յայտնուել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխութիւններով կայունութիւն բերել ու համոզուած ենք, որ այս փոփոխութիւնները կայունութիւն են բերելու”,– յայտարարած է ան։

Անվտանգութեան խորհուրդի քարտուղարը պնդած է, որ Ռուսաստանն է, որ մեր ձեռքէն առաւ Լեռնային Ղարաբաղը։

“Սա՛ է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախուած էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, յետոյ յետ գնացել, սա է ամբողջ իրականութիւնը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը։ Առանց Ռուսաստանի թոյլտւութեան՝ պատերազմ տեղի չէր ունենայ”,– եզրափակած է Գրիգորեան։