Ռուբէն Վարդանեանի հանդիպումը Մարտակերտի բնակիչներուն հետ

 

«Ապագայ Հայկականը» շարժումին նախաձեռնող, հանրային-քաղաքական գործիչ Ռուբէն Վարդանեան հանդիպում ունեցած է Մարտակերտի վարչակազմի ներկայացուցիչներուն եւ բնակչութեան հետ։

Այս կապակցութեամբ ան ընկերային ցանցերու միջոցով հաղորդած է իր տպաւորութիւնները.-

«Մարտակերտը բաւականին հեռու է Ստեփանակերտից, ու այդ պատճառով, ցաւօք, բարձրաստիճան անձինք յաճախ չեն այցելում։ Երեւում է, որ բնակիչները բաց ու անկեղծ շփման կարիք ունեն:

Մարդիկ այստեղ ապրում են դժուարին պայմաններում, բայց ինձ զարմացրեց, որ նրանց հետաքրքրում են ոչ այնքան առօրեայ խնդիրներն ու հոգսերը, որքան կրթութեան, ապագայի հեռանկարներին վերաբերող հարցերը:

Այստեղի բնակիչներն արժանի են մեծ յարգանքի: Հայրենիքի պաշտպանութիւնը, քաղաքացիական պարտքը նրանց համար պարզապէս խօսքեր չեն, այլ՝ կենսակերպ: Դա իր օրինակով ցոյց տուեց նաեւ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսէն Ավանէսեանը: Նա մեր հանդիպման նախօրեակին էր գործընկերների հետ վերադարձել դիրքերում հերթապահութիւնից:

Այստեղ մարդիկ շատ լաւ գիտեն, որ իրենցից բացի ո՛չ ոք չի կարող իրենց տունը պաշտպանել»: