Search
Close this search box.

Ռուբէն Վարդանեան. «Սկսել ենք Սուրբ Յակոբավանքի վերականգնումը, նախատեսում ենք ստեղծել ապաստարաններ» 

Արցախի Հանրապետութեան նախկին Պետական նախարար Ռուբէն Վարդանեան կը հաղորդէ.

«Ինչպէս եւ խոստացել էինք, Յուլիս 28-ին սկսել ենք Սուրբ Յակոբավանքի վերականգնումը: Վանքի վանահայր Տէր Յովհաննէս քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակայ գիւղերի, այլ նաեւ Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է հաւաքուել՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել ենք մերձակայ տարածքը մաքրելուց եւ վանքի շրջակայքը վերականգնելու աշխատանքներից:

Մենք Արցախում մեծ թիւով երկարաժամկէտ ռազմավարական ծրագրեր ենք իրականացնում, եւ դրանք, ի հարկէ, կարեւոր են, բայց այս նախագիծն ինձ համար առանձնայատուկ նշանակութիւն ունի։ Հէնց այս դժուարին պահին այն օգնում է պահպանել մեր հոգեւոր արժէքները եւ ամրապնդել այն համոզմունքը, որ չնայած ամէն ինչին՝ մենք ապրելու ենք մեր հողում։

Մենք նաեւ նախատեսում ենք այստեղ վերանորոգել դպրոցը, վերակառուցել տները եւ ստեղծել ապաստարաններ՝ սնունդ պահելու եւ ռազմական գործողութիւնների պարագային երեխաների ու կանանց անվտանգութիւնը ապահովելու համար:

Համոզուած եմ, որ միայն այս կերպ՝ պահպանելով ու վերականգնելով մեր պատմական ժառանգութիւնը, պատրաստուելով պաշտպանել մեր տները, մեր ընտանիքները, կանանց ու երեխաներին, մենք ամէն ինչ կը յաղթահարենք։ Համատեղ աշխատանքը հսկայական ուժ է տալիս, որը կը բաւարարի անհնարին թուացող խնդիրների լուծման համար: Պատերազմ, շրջափակում, զրկանքներ՝ այս ամէնը կը յաղթահարենք միասին՝ օգնելով միմեանց եւ սահմանելով մէկ ընդհանուր նպատակ։

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն եւ պատրաստ են մեզ հետ պայքարել մեր  հոգեւոր արժէքների եւ մեր հողի վրայ ապրելու իրաւունքի համար, միանալ Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ շարժումին»։

Կապուեցէք այս էջին ամբողջական պարունակութիւնը տեսնելու համար։

Եթէ չունիք բաժանորդագրութիւն, կրնաք այստեղ արձանագրուիլ՝