Search
Close this search box.

Փաշինեան՝ Յունիս 12-ի դէպքերուն մասին. «Ոստիկանութիւնը պաշտպանել է  ՀՀ պետականութիւնը»

Վարչապետ Փաշինեան Ազգային ժողովին մէջ Յու­նի­ս 13-ի նիստին՝ նախ­քան 2023 թուա­կանի պե­տական ամավարկի կա­տար­ման հաշ­ուետւու­թեան քննարկման անցնիլը, անդրադառնալով նախորդ օրուան դէպքերուն՝ յայտարարած է. “Ամենայն Հա­յոց Կա­թողի­կոսի եւ Ռո­բերտ Քո­չարեանի առաջ­նորդած շարժման մաս­նա­կից­նե­րի կող­մից տե­ղի է ու­նե­ցել յար­ձա­կում ոս­տի­կան­նե­րի վրայ։ Ոս­տի­կանու­թեան հա­կազ­դե­ցու­թիւնը եղել է իրա­ւաչափ եւ արհեստավարժ եւ նմա­նատիպ բո­լոր դէպ­քե­րում ոս­տի­կանու­թիւնը գոր­ծե­լու է նոյն կերպ”։

Փաշինեան շարունակելով՝ ըսած է. “Ցու­ցա­րար­նե­րը փոր­ձել են բռնու­թեամբ ճեղ­քել ոս­տի­կանու­թեան շղթան, որ­պէսզի յար­ձա­կում գոր­ծեն երկրի բարձրա­գոյն օրէնսդիր մարմնի վրայ։ Ոս­տի­կանու­թիւնը պաշտպա­նել է ՀՀ օրէնսդիր հիմնարկը, ոս­տի­կանու­թիւնը պաշտպա­նել է ՀՀ պե­տակա­նու­թիւնը։ Ընդ որում՝ եպիս­կո­պոսի կո­չում ու­նե­ցող մէկը, յար­ձա­կու­մից որոշ ժա­մանակ առաջ դի­մելով ոս­տի­կան­նե­րին, ասել է, թէ՝ տղա­նե՛ր, հա­նէ՛ք ձեր սա­ղաւարտնե­րը, որով­հետեւ ձեզ ոչինչ չի սպառ­նում, որոշ ժա­մանակ անց այդ տղա­ների ուղղու­թեամբ քա­րանե­տում է կազ­մա­կեր­պել այդ նոյն մար­դը։ Սա այն ամէնն է, ինչ պէտք է իմա­նալ, ցա­ւօք, Հայ առա­քելա­կան եկե­ղեցու եր­կու բարձրաս­տի­ճան պաշ­տօնեանե­րի բա­րոյա­կան նկա­րագ­րի մա­սին։

(…)

Երէկ այս դահ­լի­ճում ինձ նկար էին ցոյց տա­լիս եւ փոր­ձում էին հա­մոզել, որ քա­ղաքա­ցու ձեռք է պոկ­ուել։ Նման բան չկայ։ Քա­ղաքա­ցին վի­րահատ­ուել է եւ նրա ձեռ­քե­րի մատ­նե­րից երե­քը հե­ռաց­ուել են, ին­չի հա­մար ցա­ւում եմ, բայց նաեւ տե­սան­իւթե­րից ակնյայտ դար­ձաւ, որ քա­ղաքա­ցին ի՛ն­քը գետ­նից վերցրել է ոս­տի­կան­նե­րի նե­տած յա­տուկ մի­ջոցը, որը կեան­քի հա­մար անվտանգ է եւ որը պայ­թել է նրա ձեռ­քի մէջ։ Եթէ չվերցնէր, նման բան տե­ղի չէր ու­նե­նայ”։