Յունիս 17-ին, Սիսիանի դպրոցի աշակերտութեան հետ հանդիպումին՝ վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարած է. “Ուր գնում ենք, ասում են՝ եկէ՛ք խաչքար դնենք: Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկէ՛ք ամէն մէկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք քարշ տուէք երեխեք, սա ձեր առաքելութիւնն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք դէ քարշ տուէք, որովհետեւ Վարդան Մամիկոնեանի սերունդներն էք դուք:
Մեր նահատակները զոհուել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք հա՞, ոչ թէ զոհուել են, որ ապրեն, որ կեանքը վայելեն, որ կեանքից հաճոյք ստանան: Այս փոփոխութիւնն է հիմա տեղի ունենում Հայաստանում”։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։