2024 թուականին ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի (ԿԳՄՄ) նախարարութիւնը շարունակում է սփիւռքում գործող հայկական եւ հայկական բաղադրիչով ուսումնական հաստատութիւններում (պետական եւ ոչ-պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտէզներ, լրացուցիչ կրթութեան հաստատութիւններ, մէկօրեայ կրթօճախներ, մշակութային կենտրոններ եւ այլն) դասաւանդողների վերապատրաստման ծրագիրը:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՄ նախարարութեան կողմից հաստատուած տարբերակուած մէկամսեայ հետեւեալ 7 ծրագրերով.
1. Ուսուցում մանկապարտէզում
2. Ուսուցում մէկօրեայ դպրոցում
3. Տարրական ուսուցում
4. Հայոց լեզուի եւ գրականութեան դասաւանդում
5. Հայոց պատմութիւն եւ մշակոյթի պատմութիւն
6. Պարարուեստ
7. Տնօրէնների վերապատրաստում
Ծրագրերի նկարագրութիւնը տե՛ս.*:
Դասընթացներն աւարտած ուսուցիչներին կը տրամադրուեն ՀՀ ԿԳՄՄ նախարարութեան վկայագրեր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցութեան, թանգարանային այցելութիւնների եւ շրջագայութեան ծախսերը, ծրագրի բացման օրուանից մինչեւ փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետութիւնը: Ճանապարհածախսը, ներառեալ օդանաւակայանից մինչեւ հիւրանոց, եւ Հայաստան մուտքի արտօնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրութեան ծախսերը հոգում են մասնակիցները:
Վերապատրաստման սկիզբը համարւում է ծրագրի հիւրանոց մուտքի օրը` Յուլիսի 1-ը:
Ծրագրի ժամանակացոյցը հետեւեալն է.
1 Յուլիսի` հիւրանոց մուտքի եւ տեղաւորման օր
2 Յուլիսի` ծրագրի պաշտօնական բացում
28 Յուլիսի՝ ծրագրի պաշտօնական փակում եւ վկայականների յանձնում
29 Յուլիսի` հիւրատնից ելքի օր։
Աւելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դէպքում՝ կեցութեան ծախսերը հոգում են մասնակիցները: Հիւրանոցի սենեակները նախատեսուած են 2-3 հոգու համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ Մայիսի 15-ը ներառեալ ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարարութիւն ներկայացնել ուսուցչի կողմից լրացուած եւ կրթօճախի տնօրինութեան կողմից վաւերացուած հայտը *:
Մասնակցութեան պաշտօնական հաստատումներն ուսուցիչները կը ստանան իրենց ելեկտրոնային հասցէով՝ հայտը ստանալուց մինչեւ Մայիսի 31-ն ընկած ժամանակահատուածում: Երկրից եւ աշխատավայրից բացակայութիւնը հիմնաւորելու համար պաշտօնական հրաւէրի անհրաժեշտութեան դէպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապէս:
Վերապատրաստող կազմակերպութեան, հիւրանոցի եւ կեցութեան հետ կապուած այլ տեղեկութիւններ, ինչպէս նաեւ դասընթացների կազմակերպման եւ անցկացման այլ անհրաժեշտ մանրամասներ կը փոխանցուեն մասնակցութեան հայտ ներկայացրած ուսուցիչներին:
Մասնակիցների համար նախատեսւում են նաեւ հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր եւ մշակութային ծրագիր:
Յաւելեալ տեղեկութիւններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՄ նախարարութեան սփիւռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. +374 10 59-96-47, +374 98-24-01-40 (WhatsApp, Telegram)
Ել. փոստ. secretariat@escs.am teachersofdiaspora@gmail.com
––––––
* Ծրագրերի նկարագրութեան եւ հայտաձեւին համար այցելել՝
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։