Search
Close this search box.

Monument Watch-ի  համաձայն՝  «Մենք  ենք  մեր  սարերը»  յուշարձանը  ենթարկուած  է  վանդալական  արարքներու

Ըստ  Monument Watch-ի՝  2024  Նոյեմբեր  8-ին,  ազերպայճանական  թելեկրամեան  ալիքները  տարածած են բռնագրաւուած  Ստեփանակերտի  ‹‹Մենք  ենք  մեր  սարերը››  յուշարձանի  լուսանկարները,  տեսանիւթերը,  ուր  ակներեւ  են  յուշարձանին  վրայ  գրութիւններ,  ազերպայճանցիներու անուններ,  մականուններ,  հայերն ու Հայաստանը ծաղրող գրառումներ։ Վնասուած է յուշարձանի տարածքը։

Միաժամանակ նկատելի են ազերպայճանական քարոզչամեքենայի նոր կեղծիքները,  որ  «թէպէտ յուշարձանը կառուցուած է խորհրդային  տարիներուն  Ազերպայճանի գումարներով,  սակայն  ան  դարձած  է  հայկական  անջատողականութեան  խորհրդանիշ,  հետեւաբար  պէտք  է  կազմաքանդուի»:

«Կրնանք հաւաստել,  որ  Պաքուի  իշխանութիւնը  կը  խրախուսէ  յուշարձանի  քանդումին  ուղղուած  քննարկումները»,–  կը նշէ  վերոնշեալ  աղբիւրը։