Նոյեմբեր 2-ին, Ազգային ժողովին մէջ պետական ամավարկի քննարկման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինեան անդրադարձած է նաև Արցախի հարցի լուծման ռուսական և արևմտեան հայեցակարգերուն՝ նշելով․
“Տեղեակ էք, որ կայ ռուսական առաջարկ կամ հայեցակարգ եւ կայ ոչ-ռուսական հայեցակարգ։ Փորձ էր արւում տպաւորութիւն ստեղծել, թէ ՀՀ կառավարութեան քայլերը հակասութեան մէջ են մտնում ռուսական հայեցակարգի հետ։ Դա ի հարկէ այդպէս չէ։ Քանի որ հայեցակարգերի հեղինակները արդէն ներկայացրել են հայեցակարգերի նրբութիւնները, ես կարող եմ անդրադառնալ դրանց։ Ռուսաստանի մեր գործընկերների կարծիքով ճիշդ մօտեցումը կը լինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը յետաձգուի անորոշ ժամանակով։ Սա հիմնաւորւում է նրանով, որ այս պահին առարկայականօրէն հնարաւորութիւն չկայ գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կը լինի, առաջարկի իմաստը այն է, որ կարգավիճակի հարցը յետաձգուի»։
Ան անդրադարձած է նաեւ հարցին, թէ որքանով ՀՀ կառավարութեան քաղաքականութիւնը կը համապատասխանէ այդ տեսլականին հետ։
“Պէտք է ասեմ, որ լիարժէք եւ հարիւր տոկոսով է համապատասխանում։ Կայ հարցի երեք բաղադրիչ՝ ԼՂ հայութեան անվտանգութիւն, իրաւունքներ եւ կարգավիճակ։ Մենք համաձայնուել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չ՚արժէ այդ թեման փորձել լուծել, որովհետև դա կը բերի անխուսափելի ճգնաժամի”,– նշած է Փաշինեան։
Անդրադառնալով Սոչիի եռակողմ յայտարարութեան՝ ան ընդգծած է, որ մինչև վերջին պահը հայկական կողմը պնդած է, որ յղում կատարուի ռուսական առաջարկներուն։
“Ռուսաստանի մեր գործընկերների յորդորով ամէն դէպքում փորձել ենք աւելի ճկուն լինել եւ վիճակը չդարձնել փակուղային”,– ըսած է Փաշինեան։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։