Search
Close this search box.

Արման Թաթոյեան. «Արցախում կան հազարաւոր կորած մարդիկ»

 

Իրաւապաշտպան Արման Թաթոյեան Դիմագիրքի իր էջին գրառումով կը հաղորդէ.

«Արցախում կան հազարաւոր կորած մարդիկ։ Կապի բացակայութեան պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհուա՞ծ են, թէ՞ ոչ, չափազանց բարդ է։

Բազմաթիւ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քոյրը եղբօրը եւ այսպէս շարունակ։

Ամբողջական բնակելի վայրեր կտրուած են իրարից, մարդկանց ճակատագրերն անյայտ են։

Այս ամէնին աւելանում է սնունդի, կապի, ելեկտրականութեան, կազի, դեղորայքի բացակայութիւնը, որ աւելի է մեծացնում մարդկանց տառապանքները»։